«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փաշինյանը հանձնարարել է ժամանակին բացված, հետո չշահագործվող հանքերի համար գտնել նոր ներդրողներ

08/09/2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ժամանակին բացված, հետո կիսատ մնացած, հիմա չշահագործվող հանքերի համար գտնել նոր ներդրողներ, իրենց աջակցությամբ շահագործել դրանք: Փաշինյանն այս մասին ասել է Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով ներկաներից մեկի հարցին, թե արդյոք բոլոր հանքերն են հանձնված, թե կան այնպիսիները, որոնց տենդերին կարելի է մասնակցել:

«Հայաստանում կան հանքեր, որոնք ժամանակին բացվել են, մի քիչ շահագործվել են, կիսատ են մնացել: Հիմա ես հանձնարարել եմ, որ ինչքան բացված կիսատ հանքեր կան, որոնք չեն շահագործվում, գտնել նոր ներդրողներ, իրենց աջակցությամբ շահագործել»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև ընդգծեց, որ Հայաստանի ամենախոշոր ձեռնարկությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը մոտ 20 տարի առաջ օտարվել էր, մինչև այդ ամբողջությամբ պետական էր: «Հիմա մեր կառավարությունը միջոցներ ձեռնարկեց: Եվ այսօր ՀՀ-ն այդ գործարանի 21 տոկոս սեփականատեր է: Ընդ որում, ես կարծում եմ, որ 20-25 տոկոսը բավարար է, քանի որ մասնավորն ավելի լավ կաշխատեցնի»,-նշեց նա:

Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը շատ լավ գործընկերներ ունի, որոնց հետ աշխատում է, որ գործարանն առավել արդյունավետ լինի: