«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ապրիլի 24-ին մենք հիշատակում են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին. Ավստրիայի խորհրդարանի պատգամավոր

24/04/2021

Ավստրիայի խորհրդարանի Ազգային խորհրդի պատգամավոր, Ավստրիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Գուդրուն Կուգլերն իր հարգանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:  Պատգամավորը տեսաուղերձով հանդես գալիս նշել է, որ պատրաստ է աջակցելու Հայաստանին՝ Ավստրիայի հետ կապերի ընդլայնման գործում:

«Ապրիլի 24-ին մենք հիշատակում ենք 1915-1916 թվականներին իրագործված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին։ Ամեն տարի այս օրը մենք միասին հարգանքի տուրք ենք մատուցում Վիեննայում հուշարձանների մոտ։ Այսօր ես կանգնած եմ Ավստրիայի խորհրդարանի ժամանակավոր շենքի մոտ։ Համավարակի պատճառով մենք չենք կարող միասին հավաքվել՝ հիշատակի տուրք մատուցելու, սակայն այսօր կարևոր է խորհրդարանի շենքի մոտ կանգնած խոսել Հիշատակի օրվա մասին և հիշել Ավստրիայի խորհրդարանի առաջատար քաղաքական գործիչների կողմից հայտարարության միջոցով հայերի դեմ իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը»,- նշել է պատգամավորը:

Կուգլերը հայտնել է, որ Ավստրիան հատուկ պատասխանատվություն է կրում Հայաստանի նկատմամբ, և իրենք ցանկանում են աջակցել երկու երկրների միջև համագործակցությանը՝ արդարացնելով այդ պատասխանատվությունը։

«Որպես Ավստրիայի խորհրդարանի Ավստրիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, պատրաստ եմ աջակցելու Ավստրիայի հետ կապերի ընդլայնմանը՝ հաշվի առնելով նաև ԵՄ-ի և Հայաստանի միջև Գործընկերության համաձայնագրին Ավստրիայի միանալու հանգամանքը»,- եզրափակել է Գուդրուն Կուգլերը: