Կիևի բենզալցակայաններում բենզինը վերջացել է, մարդիկ լքում են քաղաքը
24/02/2022
Կիևի բենզալցակայաններում բենզինը վերջացել է, գոյացել են մեծ հերթեր: Այդ մասին հղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը Կիևից: Նշվում է, որ Կիևի բնակիչները զանգվածային լքում են քաղաքը, որ բոլոր ելքերի մոտ մեքենաների կուտակումներ են:
Ուկրաինայի ՆԳՆ խորհրդական Անտոն Գերաշենկոն իր ֆեյսբուքյան էջում քաղաքացիներին հորդորել էր չհեռանալ քաղաքից հիմա, քանի որ առաջանում են խոշոր խցանումներ: «Ես խորհուրդ չէի տա հենց հիմա հեռանալ քաղաքից: Դուք պարզապես երկար ժամանակ կանցկացնեք խցանումների մեջ ու կնյարդայնանաք: Պարզապես պահպանեք երթևեկության կանոնները, քանի որ տրանսպորտային պատահարի դեպքում ոստիկանությունը օգնության չի հասնի, քանի որ ոստիկանության ծառայողները պահօանում են կարգը այլ, ավելի կարևոր հատվածներում», - գրել էր պաշտոնյան: