«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


«Ուսուցիչը երբևէ այնքան ազատ չի եղել, ինչքան` իմ ղեկավարման ժամանակ». ԿԳՄՍ նախարար

17/09/2020

«Նախարար նշանակվելուս օրվանից ուսուցիչն ավելի ազատ չի եղել երբևէ, ինչքան` հիմա»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Որպես ապացույց՝ նախարարը եթերի ընթացքում բերել է օրինակներ, որ ուսուցիչներն իր ֆեյսբուքյան էջի մեկնաբանություններում միշտ բանավիճում են, վիրավորում միմյանց, այդ թվում՝ իրեն. «Մեծամասնությամբ ուսուցիչներնազատ են իրենց գործունեության մեջ, իրենց կարծիքը հայտնելու հարցում, մասնակցում են տարբեր բանավեճերի, ինչը շատ լավ է: Իմ ղեկավարման ժամանակահատվածում չի եղել մի դեպք, երբ ինչ-որ մեկն աշխատանքից հեռացվել է իշխանություններին քննադատելու համար: Իհարկե, սա լիարժեք ազատություն է, բայց չի կարելի դա խառնել սանձարձակության հետ»,- ասել է նախարարը: