«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ամերիկյան USNS ռազմանավը շարժվում է դեպի Սև ծով

08/07/2021

Ամերիկական USNS  արագընթաց  ռազմանավը շարժվել է դեպի Սև ծով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ 6-րդ նավատորմի թվիթերյան էջում տեղադրված հայտարարությանը։

«USNS Yuma-ն  ճանապարհվել է դեպի Սև ծովի հյուսիս՝ մեր դաշնակիցների և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ փոխգործակցելու համար», – ասվում է հայտարարության մեջ։

Հունիսի վերջին Սեւ ծովում մեկնարկեցին Sea Breeze միջազգային զորավարժությունները, որին մասնակցում է 5000 զինծառայող, 40 ինքնաթիռ և 32 նավ 32 երկրներից, այդ թվում ՝ Ուկրաինայից, ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ի անդամ երկրներից։

Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ն, ռուսական Սևծովյան նավատորմը իրականացնում է մի շարք միջոցառումներ՝ զորվարժություններին մասնակցող նավերի գործողությունները վերահսկելու համար։