Լարս բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար.
31/07/2022
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը արդեն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ հայտնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից։
Լարսը բոլոր տեսակի ավտոմեքենաների համար փակվել էր 3 օր առաջ` փրկարարական աշխատանքներ իրականացնող ուղղաթիռի կործանման պատճառով։