«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Հյուսիս-հարավ» նոր միջանցքի կառուցումը կհարվածի Իսրայելի տնտեսությանը. Բալասանյան

10/04/2021

«Հյուսիս-հարավ» տնտեսական նոր միջանցքը, որի կառուցման մասին մոտ մեկ ամիս առաջ հայտարարեց Իրանում Հնդկաստանի դեսպանը, կարող է Սուեզի ջրանցքի այլընտրանքային ուղին դառնալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փորձագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը` նշելով, որ այդ այլընտրանքը ձեռնտու կլինի թե՛ տնտեսական, թե՛ ֆինանսական առումով։

«Մոտ մեկ ամիս առաջ Հնդկաստանը հայտարարեց, որ «Հյուսիս-հարավ» նոր տնտեսական միջանցք է ուզում կառուցել, և այդտեղ Հայաստանը հատկանշական դեր է ունենալու»,- ասաց նա։

Բալասանյանի խոսքով` նոր «Հյուսիս-հարավը» հնարավորություն կտա Պարսից ծոցով, Իրանով, նաև Ռուսաստանով դուրս գալ դեպի Եվրոպա։ Եթե այն իսկապես կառուցվի, նաև Սուեզի ջրանցքի ծանրաբեռնվածությունը որոշ չափով կթեթևանա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: