«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը վարժանքներ կանցկացնի միջուկային եռյակի մասնակցությամբ

18/02/2022

Շաբաթ օրը Ռուսաստանը պլանային ուսումնական զորավարժություններ կանցկացնի միջուկային եռյակի ուժերի մասնակցությամբ, հայտնել են պաշտպանության նախարարությունից։ Միջուկային եռյակը ներառում է ռազմավարական ավիացիա, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ և սուզանավային հրթիռակիրներ։

«Փետրվարի 19-ին ՌԴ ԶՈւ Գերագույն գլխավոր հրամանատար Վ.Վ.Պուտինի գլխավորությամբ կանցկացվի ռազմավարական զսպման ուժերի պլանային զորավարժություն, որի ընթացքում կարձակվեն բալիստիկ և թևավոր հրթիռներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միջոցառումներին կներգրավվեն օդատիեզերական ուժերը, Հարավային ռազմական օկրուգը, Ռազմավարական հրթիռային ուժերը, Հյուսիսային և Սևծովյան նավատորմերը։

«Ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունները նախատեսված էին ավելի վաղ՝ ստուգելու ռազմական հրամանատարության և վերահսկման մարմինների, մարտական ​​անձնակազմի, ռազմանավերի և ռազմավարական հրթիռակիրների անձնակազմի պատրաստվածությունը՝ հանձնարարված առաջադրանքները կատարելու, ինչպես նաև ռազմավարական միջուկային և ոչ միջուկային զենքերի հուսալիությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում շարունակվում է զորքերի օպերատիվ պատրաստության լայնածավալ միջոցառումների համալիրը, որին մասնակցում են գրեթե բոլոր ռազմական շրջանները, նավատորմերը և օդադեսանտային ուժերը։

Նրանք, ովքեր արդեն ավարտել են իրենց առաջադրանքները, վերադառնում են ստորաբաժանումներ։ Երթերն իրականացվում են համակցված․ ծանր տեխնիկան տեղափոխվում է երկաթուղով, մնացածը շարժվում են շարասյուներով՝ ռազմական ոստիկանության ուղեկցությամբ։ Բացի դրանիցъ ռուս-բելառուսական «Allied Resolve – 2022» զորավարժությունները դեռ չեն ավարտվել, բայց հասել են եզրափակիչ փուլ։

Մինսկը և Մոսկվան բազմիցս ընդգծել են, որ զորավարժությունները կրում են պաշտպանական բնույթ և փետրվարի 20-ին` դրանց ավարտից հետո, հանրապետությունում ոչ մի ռուս զինվոր չի մնա։