Հպարտ եմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին կողմ քվեարկածներից մեկն եմ. իտալացի պատգամավոր
Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Վիտո Կոմենչինին հպարտ է, որ այն խորհրդարանականներից մեկն է, որը կողմ է քվեարկել միջնորդությանը, որով խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Տեսաուղերձով հանդես գալիս ասել է Կոմենչինին:
«Ապրիլի 24-ը կարևոր ամսաթիվ է, որը հիշատակում է ահասարսուռ ցեղասպանությունը, որի միջոցով անցել է հայ ժողովուրդը։ Որպես Իտալիայի Հանրապետության խորհրդարանական ես իմ ջերմ վերաբերմունքն եմ արտահայտում բոլոր իմ հայ ընկերներին և ես հպարտ եմ նշել, որ այն խորհրդարանականներից մեկն եմ, ովքեր կողմ են քվեարկել միջնորդությանը, որով խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»- նշել է Կոմենչինին:
Պատգամավորը հավելել է, որ շարունակելու են պայքարը հանուն ճշմարտության, հանուն արդարության՝ հիշելով այն, ինչ տեղի է ունեցել, զեկուցելով դրա մասին, շարունակելով պահանջել Թուրքիային՝ ճանաչել այն և ներողություն խնդրել հայ ժողովրդի հանդեպ կատարած հանցագործությունների համար։