Էրդողանը բորբոքում է երկու երկրների միջև առկա մարտերը և սպառնում դրանցից մեկին․ Sabq-ի հոդվածըԷրդողանը բորբոքում է երկու երկրների միջև առկա մարտերը և սպառնում դրանցից մեկին․ Sabq-ի հոդվածը

Sabq էլեկտրոնային թերթը (Էր Ռիադ) հրապարակել է հոդված «Փնտրեք կոտորածներ և զենքեր ... Էրդողանը բորբոքում է երկու երկրների միջև առկա մարտերը և սպառնում դրանցից մեկին» վերնագրով։

Ներկայացնում ենք հոդվածը ստորև.

«Շարունակելով իր գաղութարար մոտեցումը, որի վկայությունն է օսմանյան սուլթանների պատմությունը, Թուրքիան օգտագործեց սահմանային վեճի հնարավորությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային արյունալի բախումներից հետո՝ երկու կողմերի միջև խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին զուգահեռ:

Դա արտացոլվեց Ադրբեջանի ՊՆ փոխնախարարի Անկարա կատարած այցի ընթացքում Թուրքիայի կողմից արված հայտարարության մեջ, որում նշվեց, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին:

Հինգշաբթի առճակատումները վերսկսվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև հյուսիսային սահմանին՝ ըստ երկու երկրների պաշտպանության նախարարությունների հայտարարության: Երկու նախարարությունները հանդես եկան առանձին հայտարարություններով հինգշաբթի առավոտյան. «Մարտեր են տեղի ունենում» երկու երկրների հյուսիսային սահմանին։ Բաքուն և Երևանը հաստատեցին, որ պատասխանել են մեկը մյուսի հարձակմանը:

«Sky News Arabia»-ի փոխանցմամբ՝ տասնամյակներ շարունակվող երկու հակամարտող երկրների միջև ռազմական գործողությունները եռօրյա դիմակայությունից հետո դադարել էին չորեքշաբթիից մինչև հինգշաբթի առավոտյան:

Այդուահանդերձ, երևում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը բորբոքելու Թուրքիայի մտադրությունները կասեցվել են, այն պարագայում, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ սպառնացել էր Հայաստանին՝ ասելով, որ չի հապաղի դեմ կանգնել Ադրբեջանի վրա հարձակմանը:

Անկարայի դիրքորոշումը Երևանի նկատմամբ շատերի կողմից բնութագրվեց որպես «օսմանյան մտածելակերպ», որի դրույթներով Թուրքիան ներկայումս առաջնորդվում է միջազգային քարտեզի վրա:

Հակամարտության արմատները տանում են Առաջին համաշխարհային պատերազմ, երբ Օսմանյան կայսրությանը մեղադրվեց հայերի դեմ կոտորածներ իրականացնելու մեջ:

Ներկայիս թուրքական դիրքորոշումը դիտորդների կողմից մեկնաբանվում է որպես Հայաստանի հետ հակամարտության միջոցով Ադրբեջանի վրա ազդեցության մեծացման փորձ, և, կարծես, թուրքական իշխանություններն այս լարվածությունը դիտարկում էին որպես զենքի առավել շատ գործարքներ կնքելու հիանալի հնարավորություն»:

Աղբյուր՝ Artsakhpress