«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պատերազմի ընթացքում մոտ մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ ԼՂ նախագահը լուր էր հաղորդում, բայց ԳՇ-ն հերքում էր, հետո ստիպված խոստովանում, որ ԼՂ նախագահի ճիշտ էր․ Փաշինյան՝ Շուշիի անկման մասին

20/06/2023

ԱԺ քննիչ հանձնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ 2020-ի պատերազմի ընթացքում ԼՂ նախագահը բազմիցս լուր է հաղորդել, որը, սակայն, Հայաստանի զինված ուժերի ԳՇ-ն սկզբում չի հաստատել, բայց հետո ընդունել է փաստը․

«Հասկանալով, որ Շուշիի անկյունաքարային նշանակությունն ավելի է ընդգծվել, բոլոր հրահանգները Շուշին ամրացնելու, նրա պաշտպանությունը կազմակերպելու վերաբերյալ էին։ Ի վերջո, հաստատվեց տպավորություն, որ ամեն անհրաժեշտն արված է։ Բայց այդ նախապատրաստական գործողություններից շատ չանցած՝ լուր եկավ, թե ադրբեջանցիների մի խումբ Զարիսլի գյուղի հատվածում ճեղքել է մեր պաշտպանությունը և կանգնել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին՝ ըստ էության, փակելով ճանապարհը։ Լուրն ինձ հաղորդեց ԼՂ նախագահը, սակայն Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբը չէր հաստատում այդ տեղեկատվությունը»,- ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սա պատերազմի ընթացքում մոտ մեկ տասնյակ անգամ կրկնված վիճակ էր, երբ ԼՂ նախագահը լուր էր հաղորդում, Հայաստանի ԶՈւ ԳՇ-ն չէր հաստատում լուրը, անգամ հերքում էր, իսկ որոշ ժամանակ անց ստիպված էր լինում խոստովանել, որ ԼՂ նախագահի տված տեղեկատվությունն է ճիշտ»։ 

Ըստ նրա՝ այդտեղից էլ սկսվել է Շուշիի սողացող անկումը։