«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախում զոհված 35-ամյա զինծառայող Հասմիկ Արզումանյանը Սյունիքից էր, 13-ամյա երեխայի մայր

28/09/2020

NEWS.am-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված  զինծառայողներից 35-ամյա Հասմիկ Արզումանյանը Սյունիքի մարզի Նորավան գյուղից էր։ Կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյանը ՀՀ զինված ուժերում էր 2014-ից։

«Մեր տեղեկություններով՝  Հասմիկ Արզումանյանը ծառայում էր Կապանում, ունի 13–ամյա դուստր։

Հարազատների խոսքով՝ Հասմիկը հոգատար մայր էր, ընկերների շրջանում հարգանք վայելող կին։

Հասմիկի զինվորական ծառայությանն անդրադարձել է նաև «Հայրենասեր Հայուհի» ֆեյսբուքյան էջը, որտեղ գրված է. «ՀՀ ՊՆ հրամանատարական կազմի գնահատմամբ ծառայության ընթացքում իրեն դրսևորում է որպես գրագետ, բանիմաց և կարգապահ զինծառայող:

Ծառայակիցները հատկապես կարևորում են կազմակերպչական մեծ ջիղի, որի շնորհիվ կրտսեր սերժանտը բազմաթիվ նախաձեռնություններ էր հեղինակում»»,-գրում է լրատվամիջոցը: