«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

COVID-19. Չինաստանում վարակի 11 նոր դեպք է գրանցվել. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

11/06/2020

COVID-19. В Китае зарегистрировано 11 новых случаев заражения.

COVID-19. 11 new cases of infection have been registered in China.

COVID-19. 11 nouveaux cas d'infection ont été enregistrés en Chine.

Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 419 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 778 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 066 հազար 401 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 115 հազար 130 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 775 հազար 184-ի, մահերինը՝ 39 հազար 797-ի: Մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձել է երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 493 հազար 657 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 6 հազար 358-ը: Շրջանցելով Իսպանիային՝ վարակվածների թվով հաջորդ տեղում հայտնվել է Մեծ Բրիտանիան՝ 290 հազար 143 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 41 հազար 128: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Քիչ տարբերությամբ հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 289 հազար 360 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136: Հաջորդող երկիրը Հնդկաստանն է, որը շրջանցել է Իտալիային: Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը կազմում է 287 հազար 155, մահերինը՝ 8 հազար 107 : Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 235 հազար 763, մահերինը՝ 34 հազար 114: Իտալիային հաջորդում է Պերուն, որը շրջանցել է Գերմանիային: Պերուն առանձնանում է 208 հազար 823 ընդհանուր, 5 հազար 903 մահվան դեպքով: Գերմանիայում հաստատված դեպքերի թիվը 186 հազար 866 է մահերինը՝ 8 հազար 844 մահվան դեպքով: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 177 հազար 938 է: Վարակի հետևանքով այստեղ մահերի ընդհանուր թիվը կազմում է 8 հազար 506 մարդ: Դեպքերի քիչ տարբերությամբ հաջորդում է Թուրքիան, որտեղ վարակվածների թիվը 173 հազար 036 է, մահերինը՝ 4 հազար 746: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 11-ով՝ դառնալով 83 հազար 057, որից ապաքինվել է 78 հազար 361-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 827-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 112 հազար 288 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 73 հազար 595, մահերինը՝ 66: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 40 հազար 507 է, մահացածներինը՝ 284: Եգիպտոսում առկա է 38 հազար 284 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 1342 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 33 հազար 823-ի, մահացածներինը՝ 275 -ի: Իրաքում գրանցվել 15 հազար 414 վարակվածության, 426՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1388 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 30: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 152-ի: Մահացել է 6 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Նյութը` Artsakhpress

Թարգմանությունը` Աննա Հակոբյան