«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ռոման» պարտվել է Ա Սերիայի նորեկին․Մխիթարյանը չի մասնակցել հանդիպմանը

07/11/2021

Իտալական Ա Սերիայի 12-րդ տուրի շրջանակում «Վենեցիան» այսօր սեփական հարկի տակ ընդունել էր «Ռոմային»։

Հանդիպումն ավարտվեց Ա Սերիայի նորեկի հաղթանակով՝ 3-2 հաշվով։ Տանտերերի կազմում աչքի ընկան Կալդարան Արամուն և Օկերեկեն, հյուրերի կազմում՝ Շոմուրոդովն ու Աբրահամը։

Այս խաղից հետո տանտերերն իրենց ակտիվում ունեն 12 միավոր և մրցաշարային աղյուսակում 14-րդն են։ Հյուրերը 19 միավորով 5-րդն են։

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հյուրերի հայտացուցակում էր, սակայն նա չմասնակցեց այսօրվա հանդիպմանը։ Հաղորդում է armsport.am-ը։