«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հրաչյա Մարգարյանը ցավալի պարտություն կրեց

05/11/2021

Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում երկու հաղթանակից հետո ցավալի պարտություն կրեց 65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը:

Հիշեցնենք՝ հայ ըմբիշը որակավորման փուլում 4-2 հաշվով պարտության էր մատնել ֆրանսիացի Մարվան Յեզզային: Իսկ 1/8 եզրափակչում նա 3-0 հաշվով առավելության էր հասել բելառուս ըմբիշ Վլադիսլավ Կոյկայի նկատմամբ: 1/4 եզրափակչում Հրաչյան մրցեց հույն Գեորգիոս Պիլիդիսի հետ:

Գոտեմարտն ավարտվեց 2-2 հաշվով, մրցավարները հաղթանակը շնորհեցին Պիլիդիսին: