«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրաքում առնվազն 2 մարդ է մահացել «սև բորբոսից»

02/06/2021

Իրաքի հարավային Դի Քար նահանգում առնվազն 2 մարդ մահացել է մուկորմիկոզից՝ «սև բորբոս» անվամբ հայտնի սնկային հիվանդությունից։ Այս մասին հայտնում է Rudaw հեռուստաալիքը՝ հղում անելով առողջապահության տեղի դեպարտամենտի ներկայացուցիչ Ամարա ալ-Զամիլիին։
«Նասիրիա քաղաքում գրանցվել է սև բորբոսով վարակվելու 4 դեպք, 2 մահ: Մահվան դեպքերը կապված են կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդությունների հետ», -ասել է նա։
Մուկորմիկոզը կամ «սև բորբոսն» առավել վտանգավոր է շաքարախտով տառապող մարդկանց, ինչպես նաև նրանց համար, ում դիմադրողականությունն ընկել է հիվանդության դեմ պայքարելուց հետո, մասնավորապես՝ կորոնավիրուսի հետ կապված: