«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հադրութի շրջանի բազմազավակ ընտանիքների համար կկառուցվեն բնակարաններ

10/08/2020

Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել է  Հադրութի   շրջվարչակազմի  ղեկավար  Կամո Պետրոսյանը՝  նշելով, որ 10 բնակարանների կառուցման    նախագծանախահաշվային  փաստաթղթերն  արդեն   պատրաստ  են. բնակարանների  կառուցումը  կիրականացվեն   Հարթաշեն, Հայկավան, Ջրակուս, Ակնաղբյուր  համայնքներում:  

Ըստ Կ. Պետրոսյանի՝  ԱՀ  նախագահ  Արայիկ   Հարությունյանի   հանձնարարությամբ, բացի   վերոնշյալից,  8  բազմազավակ  ընտանիք   ևս   կապահովվեն    բնակարաններով:

«Շրջանում  ունենք  36  բազմազավակ  ընտանիք:   Նրանց  խնդիրներն  օր  առաջ  լուծելու  ուղղությամբ  տարվում  են   մի  շարք  աշխատանքներ: Ի  դեպ,  Հադրութում    մոտ  օրերս    կմեկնարկի   երկհարկանի 9 բնակարանանոց   շենքի   կառուցման  աշխատանքները. այն   նախատեսված  է  շահագործման հանձնել  2021  թվականին:  Շենքի 3  բնակարանները    կհատակացվեն  բազմազավակ, իսկ   6-ը՝   զոհված   ազատամարտիկների  ընտանիքներին: Այս  տարվա  ընթացքում  արդեն   մեկ   բնակարան   ենք   հատկացրել    բազմազավակ  ընտանիքի,   մեկն  էլ՝  ընթացքի  մեջ  է»,- մասնավորապես  ասել  է  շրջվարչակազմի  ղեկավարը: