«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ազգերի լիգայի ենթախմբում Հայաստանի ֆուտբոլի թիմի հաղթանակի շնորհիվ ՀՖՖ-ն կստանա 2,25 միլիոն եվրո

26/11/2020

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի՝ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի հաղթանակի շնորհիվ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈՒԵՖԱ-ից կստանա մոտ 2,25 միլիոն եվրո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նույնքան գումար կստանան C դիվիզիոնի մյուս ենթախմբերում հաղթանակ տարած թիմերը` Ալբանիան, Սլովենիան և Մոնտենեգրոն:

A, B դիվիզիոնների ենթախմբերում հաղթած թիմերը համապատասխանաբար կստնան 3 և 4,5 միլիոն եվրո:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող: Պատմական խաղի միակ գնդակը հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում: