«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը Լեռնային Ղարաբաղում չունի զորք և չի տեղափոխել զենք և ականներ. Ռուբեն Ռուբինյան

30/01/2023

Միջազգային ճնշումը և ուշադրությունը Լաչինի միջանցքի փակ լինելու հարցի վրա մեծանում է, և պետք է շարունակենք մեծացնել ճնշումը, «Ազատության» հետ զրույցում ասաց խորհրդարանի փոխնախագահ («Քաղաքացիական պայմանագիր») Ռուբեն Ռուբինյանը։ Նա նաև արձագանքեց իշխանությանն ուղղված քննադատություններին, որ չեն գնում Ադրբեջանի հետ բանակցելու այս հարցի շուրջ։

Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Բաքվի հայտարարություններին, թե հայկական կողմը զենք ու ականներ է տեղափոխել Լաչինի միջանքով, ասաց, որ նախ Հայաստանը ԼՂ-ում զորք չունի եւ զենք չի տեղափոխել, երկրորդը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված էլ չէ, որ այդպիսի բան չի կարող լինել․

«Նույնիսկ եթե ՀՀ-ն դա աներ, միեւնույնն է, դրան անդրադարձ չկա հայտարարության մեջ, բայց կրկնում եմ՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում չունի ո՛չ զորք, ո՛չ զինված ուժեր, ո՛չ էլ տեղափոխել է զենք ու զինամթերք։ Եթե խոսում ենք շրջափակման մասին․ իսկ ի՞նչ, գազատարով զե՞նք է տեղափոխվել, որ գազատարը վնասել են ու չեն թողնում, որ գազ լինի Ղարաբաղում, էլեկտրագծով կամ ինտերնետի գծով զե՞նք է տեղափոխվել․ այս գործողություններից ակնհայտ է, որ այդ կեղծ պատմությունը՝ զենքի տեղափոխման մասին, միջոց է, որով փորձում են արդարացնել միջանցքի փակումը», - նշել է ԱԺ փոխխոսնակը «Ազատությանը» տված հարցազրույցում։