«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ-ը ներկայացնող հայազգի ըմբիշ Արթուր Սարգսյանը՝ Աշխարհի չեմպիոն

04/11/2021

Բելգրադում ավարտված հունահռոմեկան ըմբշամարտի Մ23 Աշխարհի առաջնությունում չեմպիոն է դարձել ՌԴ-ը ներկայացնող հայազգի ըմբիշ Արթուր Սարգսյանը: Նա պայքարը սկսել էր որակավորման փուլից: Ընդհանուր առմամբ Սարգսյանը տարել է 5 հաղթանակ, ընդ որում, դրանցից 4-ը ժամանակից շուտ՝ բացահայտ առավելությամբ, այդ թվում նաև եզրափակիչ գոտեմարտում:

Հիշեցնենք, որ այս առաջնությունում ՌԴ հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 1-ին տեղը: Ռուսաստանցի ըմբիշները նվաճել են 4 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ: