«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մխիթարյանը՝ «Պարմայի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

24/11/2020

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Պարմայի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ:

«Այս պահին անկասելի է»,- գրել է «Ռոմայի» պաշտոնական թվիթերյան էջը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության էր հասել «Պարմայի» նկատմամբ։ Հանդիպման 32-րդ րոպեին Մխիթարյանը կրկնապատկել էր «Ռոմայի» առավելությունը, իսկ 40-րդ րոպեին դուբլ էր գրանցել: