«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հարավային Կորեան կամրապնդի ՀՀՊ-ի ստորաբաժանումը..

17/02/2022

Կորեայի Հանրապետության ռազմաօդային ուժերը կուժեղացնեն հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) ստորաբաժանումը՝ ծավալելով լրացուցիչ սարքավորանք, այդ թվում առաջավոր ռադարներ: Փետրվարի 17-ին այդ մասին հաղորդել է ազգային պաշտպանության նախարարությունը:

«Վերակառուցման նպատակը երկրի պաշտպանական հնարավորությունների ուժեղացումն է ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքների»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վերակառուցման շրջանակներում, որը նախատեսված է ապրիլին, Հարավային Կորեայում կտեղակայվեն բալիստիկ հրթիռների եւ միջին հեռահարության «Չհոնգուն II» (Cheongung II) «երկիր-օդ» դասի հրթիռների վաղ հայտնաբերման լրացուցիչ ռադարներ, որոնք երկրում ստեղծվող բազմամակարդակ հակահրթիռային պաշտպանության հանգուցային տարրն են:

Անցյալ շաբաթ պաշտպանության նախարարությունը հայտնել է ցամաքային զորքերի հրթիռային հրամանատարության վերակազմման մասին, որը կվերանվանվի ցամաքային զորքերի ռազմավարական հրթիռային հրամանատարություն՝ իր շտաբի եւ ենթակա ստորաբաժանումների միաժամանակյա ընդլայնմամբ:

Վերակառուցյման նպատակն է անվտանգության սպառնալիքների կանխիչ հակազդման ապահովումը: Հունվարին ԿԺԴՀ-ն կատարել է հրթռների, այդ թվում հիպերձայնային հրթիռի եւ միջին հեռահարության բալիստիկ հրթիռի յոթ արձակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: