«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆանտաստիկ Մխիթարյանը. Հայ կիսապաշտպանի հեթ-տրիկը հաղթանակ բերեց «Ռոմա»-ին

08/11/2020

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Ջենոա»-ի դեմ:

Առաջին կեսում «գայլերը» բավականին ակտիվ էին, իսկ Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մի քանի հնարավորություն ուներ գրավելու մրցակցի դարպասը: Հայ կիսապաշտպանն իրեն ընձեռնված առիթն օգտագործեց առաջին կեսի ավելացված րոպեին` գլխով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը: Երկրորդ կեսի մեկնարկում «Ջենոա»ն վերականգնեց հաշվի հավասարությունը: Սակայն նույն Մխիթարյանը 66-րդ րոպեին կրկին գրավեց «Ջենոա»-ի դարպասը` դառնալով դուբլի հեղինակ: Չբավարարվելով ձեռքբերածով Մխիթարյանը դարձավ հեթ-տրիկ հեղինակ` աչքի ընկնելով 85-րդ րոպեին: «Ջենոա»-«Ռոմա»` 0:3:

Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց առանց փոխարինման:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն բարձրացավ Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում և այժմ 3-րդն է: Առաջատարը «Միլան»-ն է: