«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սպիտակ տունը հայտնել է Ուկրաինայի ռազմական օգնության ընդլայնման պլանների մասին

25/02/2022

Ամերիկյան վարչակազմը խորհրդակցություններ է անցկացնում ԱՄՆ կոնգրեսի հետ՝ Ուկրաինային տրամադրվելիք ռազմական և այլ օգնության ընդլայնման առնչությամբ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին։

Նրա խոսքով, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված՝ Սպիտակ տան ներկայացուցիչները երկխոսում են Կոնգրեսի հետ, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ հանդիպումներ է ունեցել մի շարք ազդեցիկ օրենսդիրների հետ՝ Կիևի օգնության տարբերակները քննարկելու համար։

Պսակին նշել է, որ հստակ գումարի մասին տեղեկություն չունի, սակայն քննարկվում են օգնության տարբեր կատեգորիաները, որոնց կարիքն ունեն ուկրաինացիները։

Պսակին այսկերպ է մեկնաբանել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայտարարությունն այն մասին, որ օրենսդիրները մտադիր են հավանություն տալ 600 մլն դոլարի չափով ամերիկյան սպառազինության մատակարարումներին։