«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շուրջ 4 տասնյակ ստուգայց Ալավերդիում և Ստեփանավանում․ խախտումները շատացել են

28/10/2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մոտ 4 տասնյակ ստուգայց է իրականացրել Ալավերդիում և Ստեփանավանում:

Բանկեր, ֆինանսական կազմակերպություններ, մանր ու միջին առևտրի կետեր, դեղատներ, գեղեցկության սրահներ և վարսավիրանցներ․ ԱԱՏՄ ստուգայցերն այս ոլորտներում գործող տնտեսվարողների մոտ այսօր արձանագրել են հակահամաճարակային նորմերի պահպանման թերություններ․ ռազմական դրության շրջանում տնտեսվարողների կողմից նկատվում է կանոնների պահպանման հանդեպ զգոնության թուլացում։

Հաճախակի են ժամը 10:00-12:00-ը միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու վերաբերյալ առողջապահության նախարարի 17-ն որոշման կետի խախտումները․ տնտեսվարողների մի մասը թյուրիմացաբար կարծում է, թե այս նորմն ուժը կորցրել է։

Երբեմն թերի են լրացվում ջերմաչափման և ախտահանման աշխատանքների գրանցամատյանները, իսկ որոշ տնտեսվարողների մոտ նշանակված չի լինում վարակի տարածման կանխարգելման պատասխանատու աշխատակից։

Խախտումներ արձանագրելու դեպքում տեսուչներն իրականացնում են բացատրական աշխատանք, տրամադրում խորհրդատվություն, որոշ թերություններ տեղում շտկվում են: Խախտումների արձանագրման դեպքում կազմվում է արձանագրություն։

Կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու նպատակով ՀՀ ԱԱՏՄ-ն կրկին հիշեցնում է՝ սահմանված անվտանգության նորմերը ենթակա են պարտադիր կատարման, այլապես կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։