«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Brent ապրանքանիշի նավթի գինը նվազել է 40 դոլարից

24/06/2020

Հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի օգոտոսյան ֆյուչերսների գինը լոնդոնյան ICE բորսայում նվազել է 6 տոկոսով՝ հասնելով 39.78 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ նշելով, որ Brent ապրանքանիշի նավթի մեկ բարելի գինը հունիսի 15-ից ի վեր առաջին անգամ է նվազել 40 դոլարից:

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ WTI տեխասյան ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գինը նույնպես նվազել է 6 տոկոսով՝ կազմելով 37.52 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Նավթի գները նվազում են ԱՄՆ էներգետիկայի նախարարության կողմից նավթի պաշարների և արդյունահանման մասին ռազմավարական տվյալների հրապարակման ֆոնին: Երկրի նավթային պաշարներն ավելացել են՝ երրորդ անգամ պատմական ռեկորդ գրանցելով: ԱՄՆ-ում նավթի պաշարները հասել են 540.7 մլն բարելի, իսկ արդյունահանումն ԱՄՆ-ում վերջին 11 շաբաթում առաջին անգամ հասել է 11 մլն բարելի (+500 հազար):

Աղբյուրը՝  Tert.am

Կայքի խմբագիր՝ Աննա Հակոբյան, Generalnews.am