«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բեյրութում պայթյունի հետեւանքով ձեւավորվել է 43 մետր խորությամբ խառնարան

09/08/2020

«Բեյրութի նավահանգստում պայթյունի հետեւանքով ձեւավորվել է 43 մետր խորությամբ խառնարան»,-հայտնել է նա՝ հղում անելով աղետի գոտում աշխատող ֆրանսիացի փորձագետներին։

Քաթարից, Ռուսաստանից եւ Գերմանիայից ժամանած փրկարարները եւս աշխատում են պայթյունի վայրում, փոխանցում է news.am-ը:

Իշխանությունների խոսքով՝ պայթյունի պատճառը նավահանգստի պահեստում հրդեհն է, որտեղ տարիներ շարունակ պահվում էր վտանգավոր ամոնիումի սելիտրա հսկայական քանակությամբ։ Ուժգին պայթյունի հետեւանքով զոհվել է 158, վիրավորվել՝ առնվազն 6000 մարդ, ավելի քան 300 000 մարդ լքել է իրենց ավիրված կամ վնասված տները։

Կիրակի ցուցարարները կոչ են արել վերսկսել հակակառավարական բողոքի ցույցերը, երբ անցած գիշեր նրանք փոձել են գրոհել մի քանի նախարարություն, սակայն հետ են մղվել բանակի կողմից։