«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Բորիս, ես չեմ ուզում քեզ վնասել, բայց հրթիռով դա կտևի սոսկ մեկ րոպե» ասել է Պուտինը Բորիս Ջոնսոնին

30/01/2023

 BBC-ն վավերագրական ֆիլմ է պատրաստել ուկրաինական պատերազմի մասին, որտեղ ՄԹ նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը պատմում է Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին:

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով պաշտոնը լքել է 2022 թվականի սեպտեմբերին, «արտասովոր» զրույց է ունեցել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից առաջ։

Ջոնսոնն ասել է, որ Ռուսաստանի ղեկավարի հետ պատերազմի մեկնարկից քիչ առաջ նա նշել է, որ Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների դեպքում արևմտյան երկրները կոշտ պատժամիջոցներ կկիրառեն Մոսկվայի դեմ, կամրապնդվի նաև Կիևի աջակցությունը։ Սա, ըստ Ջոնսոնի, կնշանակի, որ Ռուսաստանի սահմաններում կտեղակայվեն «ավելի շատ ՆԱՏՕ, և ոչ պակաս ՆԱՏՕ»:

Զրույցում կողմերն անդրադարձել են Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հարցին։ Պուտինը Ջոնսոնին հարցրեց, թե երբ դա կարող է տեղի ունենալ, և պատասխանը ստացավ «տեսանելի ապագայում»։

Ինչպես նշել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը,  ինչ-որ պահի Պուտինը «շատ հանգիստ տոնով» սպառնաց Ջոնսոնին . «Բորիս, ես չեմ ուզում քեզ վնասել, բայց հրթիռով դա կտևի սոսկ մեկ րոպե»: