«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ավստրիայի արտգործնախարարը դեմ է արտահայտվել գազային էմբարգոյին

04/04/2022

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը դեմ է արտահայտվել Ռուսաստանից գազի մատակարարման էմբարգոյին։ Նախարար Շալենբերգն այդ մասին հայտնել է OE24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Մենք չպետք է սխալվենք, ու անենք այնպես, կարծես ճանապարհը մեկն է: Մենք պատժամիջոցները խստացնելու այլ ուղիներ ունենք, և դրանք օգտագործում ենք»,-ասել է Շալենբերգը:

Ավելի վաղ Ավստրիայի էներգետիկայի նախարարը հայտնել էր, որ Ավստրիան բավական կախվածություն ունի ռուսական գազից, բայց կփորձի այդ կախվածությունը կրճատել: