«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է Covid-19-ի 113.122 դեպք

30/01/2022

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 113 հազար 122-ով՝ հասնելով 11 մլն 615 հազար 779-ի։ Հունվարի 29-ին այդ մասին լրագրողներին հայտնել են Covid-19- դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանում օրվա կտրվածքով հոսպիտալացվածների թիվը կազմել է 14 հազար 570, ինչը 3,7%-ով գերազանցում է նախորդ օրվա ցուցանիշը։ Հոսպիտալացումների թիվն աճել է 46 մարզում։

Կորոնավիրուսային հիվանդությունից բուժվածների թիվն աճել է 30 հազար 10-ով՝ նախորդ օրվա 29 հազար 506-ի փոխարեն։

Գրանցվել է առողջացման ընդհանուր 10 մլն 189 հազար 207 դեպք։ ներկայումս բուժվում է 1 մլն 96 հազար 461 քաղաքացի։

Մահվան դեպքերը մեկ օրում ավելացել են 668-ով՝ հասնելով 330 հազար 111-ի։