«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսրայելում առաջարկում են COVID-19-ի դեմ պատվաստանյութի չորրորդ չափաբաժինը ներարկել

22/12/2021

Իսրայելում առաջարկում են COVID-19-ի դեմ պատվաստանյութի չորրորդ չափաբաժինը ներարկել 60 տարեկանից բարձր կամ թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց, ինչպես նաեւ բուժաշխատողներին՝ պատվաստումների քանակն ավելացնելու եւ «օմիկրոն» տարբերակի տարածման դեմ պայքարի շրջանակներում։ Առողջապահության նախարարության փորձագետների խումբը, որը դեռ եզրակացություններ չի արել, խորհուրդ է տվել, որպեսզի այս կատեգորիայի անդամները երրորդը ստանալուց առնվազն չորս ամիս հետո չորրորդ պատվաստանյութը ստանան, հաղորդում է Reuters-ը:

Վարչապետ Նաֆթալի Բենեթը ողջունել է խմբի հայտարարությունը որպես «հիանալի նորություն, որը կօգնի կոտրել «օմիկրոնի» ալիքը»:

Խումբը նաեւ խորհուրդ է տվել երկրորդ եւ երրորդ պատվաստումների միջեւ ընկած ժամանակահատվածը հինգ ամսից կրճատել մինչեւ երեք ամիս: Նման միջոցները կլինեն համավարակի «հինգերորդ ալիքին նախապատրաստվելու մի մասը», ասվում է խմբի հայտարարության մեջ, որը չի տրամադրում առաջարկությունների հիմքում ընկած կոնկրետ տվյալներ:

«Մենք «օմիկրոնի» վարակի դեմ պաշտպանության թուլացում ենք դիտարկում: Այս ալիքը զարմանալիորեն մեծ քանակով է աճում... Հանձնաժողովի 80%-ից ավելին սատարել է այս միջոցը»,- ասում է փորձագետների խմբի բժիշկ Առնոն Շահարը:

Ուժի մեջ մտնելու համար խորհրդատվությունները պետք է հաստատվեն առողջապահության նախարարության գլխավոր տնօրեն Նահման Էշի կողմից: Նախարարությունը չի նշել, թե երբ դա կարող է տեղի ունենալ։

Իսրայելում պատվաստանյութի զանգվածային ներարկումից հետո պատվաստումների դանդաղում է դիտարկվում։ Նախարարության տվյալներով՝ երկրի 9,4 մլն բնակչության մոտ 62%-ը ստացել է երկու դեղաչափ։