«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կրիշտիանու Ռոնալդուն լքել է ազգային թիմի ճամբարը

02/09/2021

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լքել է ազգային թիմի ճամբարը։ Այս մասին հաղորդում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

ԱԱ-2022-ի ընտրական փուլի Իռլանդիայի դեմ խաղում (2-1) ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստը դեղին քարտ էր ստացել գոլը տոնելիս մարզաշապիկը հանելու համար։

Դեղին քարտերի պատճառով Ռոնալդուն բաթ կթողնի ԱԱ-2022-ի ընտրական փուլի մյուս խաղը, որը կկայանա սեպտեմբերի 7-ին Ադրբեջանի ընտրանու դեմ։

Ռոնալդուն կվերադառնա ՄՅՈՒ ու կսկսի ԱՊԼ հերթական տուրի «Նյուքասլի» դեմ խաղին, որը կկայանա սեպտեմբերի 11-ին։