«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Եվրամիությունը բացահայտել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի խոշորածավալ գնումներ անելու նախագիծը

17/06/2020

Եվրամիությունը նոր ռազմավարություն է ներկայացրել, որի համաձայն՝ Եվրահանձնաժողովը կորոնավիրուսի դեմ մշակվող հավանական պատվաստանյութի խոշորածավալ գնումներ կկատարի ԵՄ բոլոր երկրների համար:

Ինչպես փոխանցում է CNN-ը, պատվաստանյութի ստեղծումն արագացնելու նպատակով Եվրահանձնաժողովը նախնական գումար կտրամադրի արտադրողներին՝ փոխարենը ֆիքսված գնով որոշակի քանակությամբ դեղամիջոց գնելու իրավունք ձեռք բերելով:

Հանձնաժողովից կարծում են, որ համընդհանուր մոտեցումը մի շարք առավելություններ կստեղծի ինչպես ԵՄ երկրների, այնպես էլ արտադրողների համար:

Նախագիծը ֆինանսավորելու համար Եվրահանձնաժողովն առաջարկում է օգտվել 2.7 մլրդ եվրոյի ծավալով նոր հիմնադրամից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հաղորդվում էր, որ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Նիդերլանդները յուրատեսակ դաշինք են ստեղծել և մտադիր են 400 մլն չափաբաժին ձեռք բերել Օքսֆորդի համալսարանի և AstraZeneca դեղագործական ընկերության ստեղծած պատվաստանյութից:

Աղբյուրը` Tert.am

Կայքը` Generalnews.am