«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հենրիխն ընթացիկ մրցաշրջանում ամենաորակյալ և կայուն խաղ ցուցադրող ֆուտբոլիստն է

19/02/2022

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական անգամ անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի խաղին։
«Հենրիխն ընթացիկ մրցաշրջանում ամենաորակյալ և կայուն խաղ ցուցադրող ֆուտբոլիստն է։ Նա այնպիսի ֆուտբոլիստ է, որը օգնում է՝ լուծել առաջացած խնդիրները։ Հենրիխը խաղում է տարբեր դիրքերում։ Նա բազմաթիվ օգտակար գործողություններ է կատարում՝ պահելով կատարողական բարձր վարպետությունը։ Նա մասնակցել է գրեթե բոլոր հանդիպումներին, վնասվածքներ չի ստանում, չի որակազրկվում։ Ֆիզիկական պատրաստվածությամբ ևս հիանալի վիճակում է։ Մխիթարյանը երբեմն մեկ շաբաթվա ընթացքում երեք հանդիպման է մասնակցում»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում asroma.com-ը։