«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զելենսկին առաջարկել է վերաշարադրել Մինսկի համաձայնագրերը. Կրեմլը դա «անհնարին» է որակել

26/04/2021

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Financial Times պարբերականին տված հարցազրույցում առաջարկել է վերաշարադրել Մինսկի համաձայնագրերը և ԱՄՆ-ին ներգրավել «նորմանդական ձևաչափի» բանակցություններում:
Նրա խոսքով՝ «Մինսկ-2»-ի ընթացիկ բովանդակությունը չի օգնում տարածաշրջանում ավարտել հակամարտությունը, քանի որ ծառայում է «անցյալի, այլ ոչ թե ներկայի նպատակներին»:
«Մենք կարող ենք օգտագործել ինչ-որ այլ ձևաչափ։ Այդ գործընթացի արագությունը մեծ նշանակություն ունի, քանի որ ամեն օր մարդիկ են զոհվում»,-պարզաբանել է Զելենսկին:
Նա հավելել է, որ բացի ԱՄՆ-ից, Դոնբասի շուրջ բանակցություններին կարող են մասնակցել Մեծ Բրիտանիան կամ Կանադան, սակայն Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչների հետ ուղիղ երկխոսության վերաբերյալ առաջարկները մերժել է: 
Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Մինսկի համաձայնագրերը վերաշարադրելու Զելենսկիի առաջարկին, նշել է, որ դա հնարավոր չէ և որ «դա հերթական տագնապալի ազդանշանն է»։