«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման առումով 2023-ը բեկումնային կլինի. Ալիև

27/02/2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ընդգծել է ՌԴ առանձնահատուկ դերակատարումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցում։

«Կարծում եմ, որ Ռուսաստանը, որպես մեր բարեկամ, դաշնակից և հարևան երկիր, առանձնահատուկ դեր ունի Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջկառավարական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու առումով»,- ասել է Ալիևը` շնորհակալություն հայտնելով ՌԴ-ին այդ գործընթացին ակտիվ մասնակցության համար:

Ալիևը նաև հույս է հայտնել, որ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման առումով 2023-ը բեկումնային կլինի: