«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 37 քաղաքացի

03/04/2022

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 37 քաղաքացի, մահերի թիվն այսպիսով երկրում հասել է 140 հազար 277-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 1887 նոր դեպք, որից 326-ը հոսպիտալացվել է:

Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 166 հազար 371 դեպքից 6 մլն 882 հազար 30-ն արդեն առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 1697 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 63 մլն 935 հազար 82 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 56 մլն 906 հազար 191 քաղաքացի: Իսկ երրորդ, այսինքն` խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 26 մլն 252 հազար 8-ի: