«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Քալըն․ «Եթե առաջիկայում այլ քաղաքական համաձայնություն չլինի, ապա ընտրությունների օրը կմնա նույնը»

27/02/2023

«CNN International»-ի հետ զրուցել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Նա մասնավորապես անդրադարձել է գալիք ընտրություններին՝ նշելով․ «Նախագահն ինքնագլուխ չի կարող այդպիսի որոշում կայացնել։ Խորհրդարանը պետք է իր դիրքորոշումը հայտնի դրա վերաբերյալ։ Բարձրագույն ընտրական խորհուրդը պետք է որոշի աղետից տուժած 10 քաղաքներում ընտրություններ կանցկացվե՞ն, թե՞ ոչ։

Ավելի քան 2 միլիոն մարդ հեռացել է այդ շրջաններից։ Տեխնիկական խնդիրներ կան, թե այդ մարդիկ իրենց հանգրվանած վայրերում ինչպես են քվեարկելու։ Եթե առաջիկա օրերին հակառակի վերաբերյալ քաղաքական համաձայնություն չլինի, ապա ընտրությունների օրը կմնա նույնը»։

Քալընը նաև ասել է, որ փետրվարի սկզբին տեղի ունեցած երկրաշարժներից հետո մտադիր են ապագա քաղաքները կառուցել գիտական չափանիշներին համապատասխան, իսկ քննադատողներն իրավունք ունեն քննադատելու, քանի որ, իրոք, աշխատանքներն ավելի լավ կարող էին կազմակերպվել։ Նա ընդգծել է, որ պետական կառույցները համագործակցում են սեյսմոլոգների, երկրաբանների և այլ մասնագետների հետ։

https://www.ermenihaber.am/