«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բաքվում ոստիկանությունը բերման է ենթարկել Սալեհ Ռուստամովին աջակցող ցուցարարներին

15/12/2021

Բաքվում ոստիկանությունը բերման է ենթարկել Սալեհ Ռուստամովին ազատ արձակելու պահանջով հավաքված ցուցարարներին։ Նրա աջակիցները հայտարարել էին, որ այսօր կեսօրին հավաքն անցկացվելու է Բաքվի կենտրոնում գտնվող Շատրվանների հրապարակում։ Բայց հենց ցուցարարները բացականչում էին «ազատություն Սալեհ Ռուստամովին»՝ ոստիկանները նրանց իսկույն բերման էր ենթարկում։

10 րոպեի ընթացքում ավելի քան երկու տասնյակ մարդ բերման էր ենթարկվել, այդ թվում՝ Ռուստամովի քույրը, ինչպես նաև ընդդիմադիր հայտի գործիչներ։

Սալեհ Ռուստամովը արդեն 40 օր է հացադուլի մեջ է։

Փաստաբանի փոխանցմամբ՝ նրա առողջական վիճակը ծայրահեղ վատ է։ ԱՄՆ-ն, եվրոպացի գործիչները Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել նրան անհապաղ ազատ արձակել։ Ընդդիմադիր Ազգային ճակատի անդամ Սալեհ Ռուստամովը 2018-ին երկարատև ազատազրկման է դատապարտվել կուսակցությունների ֆինանսավորման կարգը խախտելու մեղադրանքով։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Իրավապաշտպանները նրան քաղբանտարկյալ են համարում։