«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Մեկնարկեց հիշատակի երթը դեպի Եռաբլուր պանթեոն. Ուղիղ

18/12/2020

Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկեց հիշատակի  երթը դեպի Եռաբլուր պանթեոն։ Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած երթի մասնակիցները ջահերով շարժվեցին դեպի  Եռաբլուր, որտեղ տեղի կունենա մոմավառություն, ապա  հերոսների շիրիմների խնկարկման երեկո ՝ ի հիշատակ հանուն Հայրենիքի նահատակվածների։ 

Հիշեցնենք,որ շարժման մասնակիցները վաղը՝ դեկտեմբերի 19-ին՝15.00-ին, Ազատության հրապարակում նախատեսում են կարճատև հանրահավաք, որից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվելու է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ մեր բոլոր նահատակների՝ բոլոր հերոսների։