«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Արեւային կայան կառուցող «Սոլար Ֆարմ»-ին մաքսատուրքի արտոնություն տրվեց. 1,87 մլն դրամի ներդրում կարվի

25/06/2020

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 25-ի նիստում բավարարեց «ՍՈԼԱՐ ՖԱՐՄ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից ստանալու հայտը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ «ՍՈԼԱՐ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են էլեկտրաէներգիայի արտադրության համար (արեւային կայանի կառուցում Երեւանում)։

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել ընդհանուր շուրջ 1 մլրդ 873 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված ապրանքների ձեռքբերման, իսկ մնացած մասը արեւային կայանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 1 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 5 հիմնական եւ 50 ժամանակավոր նոր աշխատատեղ` 100,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրի շրջանակում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալը կազմելու է շուրջ 254.3 մլն դրամ:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 51.3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 4.2 մլն դրամ:

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Աղբյուր`  News.am

Կայքի խմբագիր՝ Աննա Հակոբյան, Generalnews.am