«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թաիլանդը հաստատել է կորոնավիրուսի համավարակն էնդեմիկ հայտարարելու գլխավոր սկզբունքները

28/01/2022

Թաիլանդի առողջապահական իշխանությունները հաստատել են նոր հիմնարար սկզբունքները, որոնք սահմանում են կորոնավիրուսային համավարակն էնդեմիկ հիվանդություն հայտարարելու պարամետրերը, հաղորդում է AP-ն։

Պաշտոնական թվերը ցույց են տալիս, որ երկիրն արդեն համապատասխանում է երեք չափանիշներին, սակայն Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ռունգրուենգ Քիթֆաթին ասել է, որ վեց ամսից մինչեւ մեկ տարի կպահանջվի, մինչ կառավարությունը կորոշի COVID-19-ը բուժել որպես գրիպի կամ կարմրուկի նման հիվանդություն:

Իշխանությունները պետք է վստահ լինեն, որ այդ թիվը կմնա ներկայիս մակարդակի վրա կամ կբարելավվի, նախքան հիվանդությունն էնդեմիկ հայտարարելը, ասել է նա:

Նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կոմիտեի կողմից կազմված ուղեցույց սկզբունքները բաղկացած են երեք չափանիշներից. օրական նոր դեպքերի թիվը 10000-ից պակաս է. մահացության մակարդակը չի գերազանցում 0.1 տոկոսը վարակով հոսպիտալացվածների շրջանում. Ռիսկի խմբում գտնվող մարդկանց ավելի քան 80 տոկոսը ստացել է առնվազն երկու պատվաստում:

Ներկայումս Թաիլանդում օրական նոր դեպքերը տատանվում են 7000-ից 9000-ի սահմաններում, իսկ մահացության մակարդակը, որը համավարակի սկզբում 3 տոկոսից ավել էր, իջել է մինչեւ 0.1 տոկոս, ռիսկի խմբում գտնվող մարդկանց ավելի քան 80 տոկոսը լիովին պատվաստված է:

Թաիլանդը միանում է այլ երկրներին վիրուսն էնդեմիկ հայտարարելուն նախապատրաստման հարցում՝ չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ այս պահին դեռ վաղ է որեւէ անհապաղ փոփոխություն դիտարկել: