«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է զինծառայողների զոհվելու մասին տեղեկությունները

05/01/2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է զինծառայողների զոհվելու մասին տեղեկությունները։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները, որոշ սոցիալական ցանցեր տեղեկություն էին տարածել ձնահյուսի պատճառով ադրբեջանական բանակի զինծառայողների զոհվելու եւ վիրավորվելու մասին։

Պաշտպանության նախարարությունում այս տեղեկությունը հերքել են։ Գերատեսչությունում ընդգծել են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Ընդ որում՝ գերատեսչությունում նշել են, որ այսօր՝ հունվարի 5-ին, ժամը մոտ 17.40-ին ՃՏՊ-ի հետեւանքով, որը տեղի էր ունեցել տրանսպորտային միջոցի կառավարումը կորցնելու պատճառով, թեթեւ վնասվածքներ են ստացել սերժանտ Ջեյհուն Աբդուլաեւը եւ շարքային Սուլեյման Հասանզադեն։