«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Բացառիկ կադրեր. լեգենդար «Սև հովազ» ջոկատի հրամանատարի Ռուստամ Գասպարյանի նախավերջին նախաճաշը՝ Օմարի լեռներում

09/07/2021

«Փաստինֆո»-ի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ կադրեր՝ ինչպես էին պատերազմի ընթացքում իրենց օրն անցկացնում զինվորականները, կամավորները, երբ կրակոցներ չէին հնչում։ 

Բարձունքին կանգնած տղաները ապրում էին վրաններում, նախաճաշում կամ ընթրում  լեռների վրա՝ ամպերին առավել մոտ, երբ դրա հնարավորությունը կար։

Տեսանյութում զինվորները զրուցում են ոչ միայն մարտական կամ պաշտպանական գործողությունների մասին, այլև քննարկում նախաճաշի «մենյուն»՝ պատրաստվում են սնվել պահածոյացված յուղային սննդով։

Ձեռքի տակ ունցած հնարավորություններով հայրենիքի պաշտպանները փայտից սեղան էին պատրաստել, մթերքները խնամքով դասավորել։

Տեսանյութում ՝ մարտական գործողություններից հետո, լուռ, մտահոգ դեմքով սնվում էր նաև լեգենդար «Սև հովազ» ջոկատի հրամանատարը։ Ընկերները պատմում են՝ նրա վերջին նախաճաշերից էր։

Սև հովազը՝ Ռուստամ Գասպարյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 17-ին։ Արցախում անօդաչուն հարվածել էր Ռուստամի մեքենային ու հերոսի 29-ամյա որդին տեղում մահացել էր: Բժիշկները թե Ստեփանակերտում, թե Էրեբունի կլինիկայում ամեն ինչ արել էին արցախյան բոլոր պատերազմներով անցած Սև հովազի կյանքը փրկելու համար, սակայն բեկորային վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին։