«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լուկաշենկոն՝ բողոքի ցույցերի մասին․ «Կառավարել են մեր ոչխարներին»

10/08/2020

«Ընտրություններն անցել են տոնակատարության պես, բայց նրանք, ովքեր ուզում էին փչացնել տոնը, ավելի պարզ երևացին»,- հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նախագահը վերջապես մեկնաբանել է նաև զանգվածային բողոքի ակցիաները։ Բելառուսի ղեկավարի կարծիքով՝ ցույցերը կառավարել են արտասահմանից, իրավապահները վնասվածքներ են ստացել սադրիչների կողմից և նույն կերպ էլ պատասխանել են, նույնիսկ՝ ավելի մեղմ։

«Մենք  գրանցել ենք հեռախոսազանգեր արտասահմանից։ Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից հեռախոսազանգեր են եղել, կառավարել են մեր, ներեցեք՝ ոչխարներին։ Նրանք չեն հասկանում՝ ինչ են անում, և նրանց սկսում են կառավարել,- ասել է երկրի ղեկավարը։- Ես նախազգուշացրել եմ՝ մայդան չի լինելու, ինչքան էլ ոմանք դա ցանկանան։ Ուստի պետք է հանդարտվել, հանգստանալ։ Ես ծնողներին երրորդ անգամ եմ ասում՝ տեսեք, թե որտեղ է ձեր զավակը, որ հետո ցավ չզգաք։ Որ ախուվախ չանեք։ Վիրավորվել են մոտավորապես 25 իրավապահներ, ձեռքերի, ոտքերի կոտրվածքներ կան։ Նպատակաուղղված հատուկ խփել են այդ տղաներին։ Նրանք էլ պատասխանել են։ Հիմա ի՞նչ եք ողբ ու կական դրել»։