«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հունգարիան կվերացնի գազի եւ էլեկտրաէներգիայի գների սահմանափակումները տնային տնտեսությունների համար

21/07/2022

Հունգարիան օգոստոսի 1-ից կվերացնի գազի եւ էլեկտրաէներգիայի գների սահմանաչափերը ավելի բարձր սպառմամբ տնային տնտեսությունների համար, ասվում է կառավարության որոշման մեջ, ինչը նշանակում է, որ շատ հունգարացիներ շատ ավելին կվճարեն իրենց սպառած լրացուցիչ էներգիայի համար, փոխանցում է Reuters-ը:

Միջոցառումները կօգնեն կառավարությանը փակել բյուջեի անցքերն այն բանից հետո, երբ մոտ մեկ տասնամյակ գործող գների սահմանափակումները մեծապես ազդեցին պետական ​​ֆինանսների վրա, քանի որ էներգիայի համաշխարհային գներն աճել են:

Հրամանագրի համաձայն՝ տնային տնտեսությունները տարեկան մինչեւ 2.523 կՎտ/ժ սպառման դեպքում կվճարեն էլեկտրաէներգիայի ընթացիկ սակագնով, սակայն դրանից ավել սպառած էլեկտրաէներգիայի համար մոտավորապես կրկնակի կվճարեն, թեեւ կառավարությունը հայտարարել է, որ գինը, այնուամենայնիվ, շուկայականից  ցածր կլինի:

Գազի համար օգտագործման տարեկան շեմը 1729 խմ է, որից բարձր շուկայական գներին մոտ գին է  կիրառվում, ինչը դրա 7 անգամ ավելացման է հանգեցնում:

Ռուսական էներգետիկ հսկա «Գազպրոմ»-ի հետ անցյալ տարի կնքված 15 տարվա պայմանագրի համաձայն՝ Հունգարիան տարեկան 3,5 միլիարդ խորանարդ մետր գազ է ստանում Բուլղարիայի եւ Սերբիայի տարածքով, եւս 1 միլիարդ խորանարդ մետրը՝ Ավստրիայից խողովակաշարով:
Արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ավելի վաղ հայտարարել էր, որ Բուդապեշտը բանակցություններ է վարում համաշխարհային շուկայում ավելի շատ գազ գնելու շուրջ ջեռուցման սեզոնին ընդառաջ: