«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Հուսով եմ՝ Հայաստանում նկատել են Ուկրաինայի չեզոք դիրքորոշումը Արցախյան պատերազմի ընթացքում. ուկրաինացի փորձագետ

17/01/2021

«Մենք կարողացանք այնպես անել, որպեսզի երրորդ երկրների պրոպագանդայի՝ Կիևին վերագրվելիք բնութագրումն այդպես էլ կյանքի չկոչվի», ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը՝ այս մասին հայտարարել է ուկրաինացի քաղաքագետ Օլեգ Սահակյանը:

Նա նշեց, որ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Ուկրաինայի թե՛ դիվանագիտական շրջանակները, թե՛ պաշտպանության նախարարը կարողացան պահել այն հավասարակշռությունը, որպեսզի որոշ հետաքրքրված շրջանակներ չկարողանան Կիևին ներքաշել այդ խաղի մեջ:

«Ես գիտեմ, թե որքան դժվար տրվեց Ուկրաինային այս նեյտրալիտետի դրսևորումն ու այդ թվում նաև միջազգային ասպարեզում որոշակի իմիջային խնդիրներ առաջացրեց մեր երկրի համար այդ չեզոքությունը: Ու այս պահին էլ դեռ Կիևը շարունակում է հաղթահարել այդ խնդիրները: Հուսով եմ, որ մեր հայ գործընկերները նկատել են Ուկրաինայի կողմից այս կարևոր դիրքորոշումը ու դա հավելյալ նպաստող հանգամանք կդառնա հայ-ուկրաինական հարաբերությունների վերակենդանացման ուղղությամբ»,- ասաց փորձագետը։