Հունգարիան բացատրել է, թե ինչու չեն հրաժարվում ռուսական նավթից ու գազից
Հունգարիան պատրաստ չէ հրաժարվել ռուսական գազից և նավթից, քանի որ չի կարողանում այլընտրանք գտնել, ամերիկյան CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
Հունգարիայի նախարարի խոսքով, գազի 85%-ը և նավթի 65%-ը Հունգարիա է գալիս Ռուսաստանից։
«Դա ոչ միայն այն պատճառով, որ մենք ուզում էինք, մենք չընտրեցինք այս իրավիճակը: Չկան գազի այլընտրանքային աղբյուրներ, այլընտրանքային մատակարարման ուղիներ, որոնք թույլ կտան մեզ հրաժարվել ռուսական նավթից և գազից առաջիկա տարիներին», - ասաց Սիյարտոն:
Սիյարտոն հիշեցրել է ExxonMobile-ի պլանները՝ հետագայում ավելացնելու գազի արդյունահանումը Սև ծովի ռումինական հատվածում, սակայն առայժմ նշել է, որ այս փուլում Հունգարիան չունի էներգառեսուրսների այլ աղբյուրներ, բացի ռուսականից։