«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Պարզ սովորություններ, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից

17/06/2020

Ավելորդ քաշը ներկայում շատ տարածված խնդիր է, որը կարող է դառնալ ոչ միայն լուրջ բարդույթների, այլև առողջական խնդիրների զարգացման պատճառ։ Ավելորդ կիլոգրամները զգալիորեն բարձրացնում են մի շարք շատ վտանգավոր հիվանդությունների զարգացման հավանականությունը, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են օր առաջ ազատվել այս խնդրից ու կարգի բերել կազմվածքը, սակայն խնդիրն այն է, որ անգամ լուրջ ջանքեր գործադրելու դեպքում ոչ բոլորին է հաջողվում հասնել ցանկալի արդյունքին։

Քաշը նվազեցնելու համար մարդիկ սովորաբար փոխում են իրենց սննդակարգն ու սկսում մարզվել, սակայն մասնագետները վստահ են, որ սխալ մոտեցման դեպքում ավելորդ կիլոգրամներից ազատվելը շատ դժվար կլինի, իսկ խնդրի դեմ պայքարը կուղեկցվի ինքնազգացողության վատթարացմամբ ու տրամադրության անկմամբ։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է որոշ օգտակար փոփոխություններ անել կենսակերպում, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը։

Ճիշտ սահմանափակումներ

Ավելորդ քաշից ազատվելու համար մարդիկ առաջին հերթին սահմանափակում են սննդակարգը՝ հրաժարվելով քաղցրավենիքից, հացաբուլկեղենից ու կաթնամթերքից, սակայն նման պահվածքն ու խիստ սահմանափակումներն էլ ավելի են վատթարացնում վիճակը և որևէ «արգելված» մթերք ուտելու ցանկությունը միայն մեծանում է։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ճիշտ մշակել սննդակարգը։ Վնասակար ու բարձր կալորիականություն ունեցող մթերքն իսկապես հարկավոր է սահմանափակել, սակայն ժամանակ առ ժամանակ սաստիկ ցանկության դեպքում կարելի է մի կտոր մուգ շոկոլադ կամ օգտակար, սակայն բարձր կալորիականությամբ որևէ այլ մթերք ուտել։

Հույզերի կառավարում

Շատ հաճախ սննդի միջոցով մարդիկ փորձում են դրական հույզեր ստանալ ու ազատվել սթրեսից։ Ընդ որում՝ սթրեսի դեպքում մարդիկ առավել հաճախ ձգտում են քաղցրավենիք ուտել, ինչն էլ ավելի վատ է անդրադառնում օրգանիզմի վրա։ Այս վատ սովորությունից ազատվելու համար հարկավոր է որևէ հետաքրքիր զբաղմունք գտնել։ Օրինակ՝ սթրեսի դեմ կարելի է պայքարել հետաքրքիր գրքի օգնությամբ, իսկ ազատ ժամանակի առկայության դեպքում նաև հաճախել մարզասրահ։

Ֆիզիկական ակտիվություն

Բոլորն էլ լսել են նստակյաց կենսակերպի վնասակարության մասին, սակայն քչերն են փոխում իրենց կենսակերպը։ Այնուամենայնիվ մասնագետները հիշեցնում են, որ նստակյաց կենսակերպը վտանգավոր է ոչ միայն առողջության, այլև կազմվածքի համար, ուստի նիհարել ցանկացողները պետք է առաջին հերթին փոխեն իրենց կենսակերպը։ Հարկ է հիշել, որ անհրաժեշտ է հնարավորինս շատ շարժվել։ Օրինակ՝ կարելի է հաճախ զբոսնել կամ հրաժարվել վերելակից։

Աղբյուրը` med2.ru

Կայքը` Generalnews.am