«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Համախմբված շարունակելու ենք հզորացնել մեր hայրենիքը․ «Հայաստան» համահայկական հիմնադրամ

14/11/2020

Սիրելի հայրենակիցներ, «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է իր աշխատանքները։ Ձեր նվիրատվությունների շնորհիվ աջակցություն և մարդասիրական օգնություն է տրամադրվում Արցախից տեղահանված բնակչությանը և օգնության կարիք ունեցող մեր հայրենակիցներին։

Լինելով անկախ և չքաղաքականացված կազմակերպություն` մենք նախընտրեցինք լուռ մնալ անցած շաբաթվա ընթացքում` հարգելով զոհերի հիշատակը և հասկանալով մեր ժողովրդի ցավն ու հուսահատությունը։

Վստահեցնում ենք, որ մեր աշխատանքները շարունակվում են բնականոն հունով, և առաջիկա օրերի ընթացքում կհրապարակվի Հիմնադրամի այս ընթացքում իրականացված ծրագրերի և ծախսերի վերաբերյալ հաշվետվություն։

Աննախադեպ թվով հեռախոսազանգերի և հաղորդագրությունների պատճառով` այս պահին մենք անկարող ենք անմիջապես արձագանքել բոլորին։ Խնդրում ենք լինել համբերատար․ առաջիկա մի քանի օրվա ընթացքում կպատասխանենք ձեր բոլոր նամակներին։

Համախմբված մենք շարունակելու ենք հզորացնել մեր hայրենիքը:

---

The Hayastan All Armenian Fund continues its work in providing humanitarian relief to the displaced population of Artsakh and support those in need with the help of your generous donations.

As an independent and nonpolitical organization we have chosen to remain silent during the last week out of respect for the lives lost and understanding the pain and disappointment of our people.

Please be assured that our work continues and a full statement regarding our current projects and expenditures will be issued within a week.

Due to an increase in the number of phone calls and message we are currently unable to reply to all immediate, please bear with us and expect replies to all of your messages within the next few days.

United we will continue to strengthen our Homeland.